SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Քաղաքացին տղամարդ է։ Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզում է։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91498