Ռուսաստանը փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին

Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին։ Այսուհետ համանախագահությունը Իգոր Պոպովի փոխարեն կստանձնի 59- ամյա դիվանագետ Իգոր Խովաևը, հայտնում է Sputnik Armenia-ն:


Խովաևը նախկինում ՌԴ դեսպան է աշխատել Ֆիլիպիններում։


Իգոր Պոպովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է եղել 2010 թվականից։


Նոր համանախագահը 1988թ.ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է դիվանագիտական ծառայության։


Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և վիետնամերեն լեզուներին: Ունի 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան, որը շնորհվել է 2017 թվականի փետրվարին:


1988-ից 2004 թվականներին աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում: 2004-2005թթ. եղել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ։ 2005-2010թթ. զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը: 2010-2015թթ.եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91464