Ադրբեջանը շահարկում է. ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի նամակը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին։


Դրանում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։


"Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով",- ասված է նամակում։


Նաև ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91401