Սեպտեմբերին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան

Միջազգային հանրությունը պետք է համապատասխան արձագանք տա Ադրբեջանի կողմից տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին: Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա իր պարտավորությունն է: Այս մասին 1lurer-ին տված հարցազրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:


"Հայաստանն օգտագործելու է իրեն հասու ամբողջ գործիքակազմն ըստ պատեհության: Տեղյակ եք, որ մայիսի 12-ից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում և մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին",- ասել է նա:


Ճշտող հարցին՝ Հայաստանը կրկին դիմելու է, Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, որ գործընթացը շարունակվում է: Բացի այս, նա ուշադրություն է հրավիրել հետևյալ հանգամանքի վրա՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ից Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը.


"Դրանից բխող բոլոր հետևանքներով",- շեշտել է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91360