«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ քննարկումներից հետո հանդես կգա Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով։ Այս մասին հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը, և առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ»,- նշել է նա news.am-ի հետ զրույցում։
Նշենք, որ մամուլում շրջանառվում է երկու թեկնածուի անուն՝ Իշխան Սաղաթելյան և Իշխան Զաքարյան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91299