«Պատիվ ունեմ» դաշինքը կառաջարկի ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Այս մասին հայտնում է "Պատիվ ունեմ" դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91297