Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է՝ Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար: Նման վստահությունն հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
"Ադրբեջանում ցանկանում են, որպեսզի Հայաստանի հարավով երկաթուղային ճանապարհ անցնի: Այն մոտ 40 կմ է: Այդ երկաթուղային ճանապարհը կհասնի մինչեւ Թուրքիա: Նրանք նաեւ ցանկանում են, որպեսզի այդ ճանապարհը չհսկեն հայերը: Ահա թե որն է Բաքվի նպատակը", - ասաց Իսկանդարյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91280