Այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 15:30-ից Ադրբեջանը վերսկսել է կրակը Երասխի ուղղությամբ: Այս մասին VERELQ-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91234