Չզարմանաք, եթե թուրքը 2,6 մլրդի փաթեթում ներդրում անի Գեղարքունիքում կամ Սյունիքում

Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է։ Ուկրաինան իրեն համարում է «քցված» ու մինչեւ կոշիկի պադոշի տակը արեւմտամետ Կիեւում հակաարեւմտյան բունտ է հատունանում։ Այս մասին գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

"Իսկ ի՞նչ է եղել։
Պարզապես ավարտվել են Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանակցությունները, որի հիմնական նպատակը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր, ինչը եւ արվեց։

Ու հիմա Ուկրաինայի քաղաքական իսթեբլիշմենթը իրեն համարում է ռուսական գազի դիմաց դաժանորեն «քցված»։ Այն Ուկրաինան, ով ինչպես ժամանակին Վրաստանը, հանուն արեւմտյան մակիաժի, տեւական խաչակրաց պատերազմների մեջ էր։

ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանիա գազային մեծ համաձայնագիրը այլեւս իրողություն է։ «Քցե՞ցին» Ուկրաինային հզոր հոգաբարձու երկրները, ես կարծում եմ՝ ոչ։

Ինչպես ժամանակին իմ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք Ադրբեջանին զենք վաճառում, պատասխանեց ՌԴ դումայի նախկին նախագահը՝ «это только бизнес»։

Ու հետո՝ ինչպես դաժանորեն վկայում է համաշխարհային պատմությունը՝ հատկապես գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով։ Իսկ արեւմտյան վիտամինների վրա հույս դրածների սենտիմենտալ պաչիկները իգրոկ-գերտերությունների բանտիկներին չի։

Հա, չմոռանամ Եվրոպական խորհրդի 2,6 միլիարդով հայկական Էլդորադո կառուցողներին հիասթափեցնել՝ այդ գումարի շատ քիչ չափաբաժինն է, այսպես կոչված ձրի փող՝ մոտ 200 միլիոնը։ Մնացածը արտաքին պարտք է՝ այլեւս խիստ ռիսկային զոնայում գտնվող մեր արտաքին պարտքի բալանսին։

Պլյուս՝ այդ փաթեթով նախատեսված ներդրումային ծրագրերը, երբ մի լուսապայծառ արարատյան առավոտ կզարթնենք ու կիմանանք, որ թուրք Զարդուշտը այդ 2,6 միլիարդի փաթեթում ներդրում է արել Գեղարքունիքում կամ Սյունիքում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հայ զինվոր էր մորթում։

Իհարկե, ժանրի կանոնները պահելու համար, Զարդուշտը իր կամպանիան կգրանցի սեյշելյան կղզիների օֆշորում, որ «հայրենասիրական-անիմաստ-թիթիզ» պիկետներից խուսափի",- գրել է Զոհրաբյանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91189