Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1615 աճյուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91158