Հայաստանում հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 221 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228382 դեպքի:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1293032 վերջին մեկ օրում` 5653 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3894 պացիենտ. մեկ օրում ավելացել է 97-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 218796 անձ` վերջին մեկ օրում 120 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4579 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91111