Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների անդամներին արտահերթ ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցնելու կապակցությամբ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի լուծման միջոց, մինչդեռ նախկինում մենք ընտրությունների արդյունքում ունեցել ենք քաղաքական ճգնաժամերի հետ բախվելու փորձ», - ասել է Փաշինյանը հուլիսի 22-ին կառավարության նիստից առաջ:
Հիշեցնենք, որ հունիսին կայացած ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ և «Պատիվ ունեմ»՝ 7 մանդատ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91046