Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - ասված է հայտարարության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90965