Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների հիմնական նպատակն է բացառել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հիմնական նպատակն է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, թույլ չտալ ի չիք դառնան այն մշակումները, որոնք առկա էին Ղարաբաղում բռնության վերսկսման պահին», — փոխանցում է Պեսկովի բառերը ՌԻԱ Նովոստին:
Նա նաև ընդգծել է, որ առաջիկա բանակցությունները բավականին բարդ են լինելու:
Պուտինի խոսնակը տեղեկացրել է նաև, որ բացի առանձին հանդիպումներից նախագահ Սարգսյան և նախագահ Ալիևի հետ, որին կհաջորդի նաև առանձին հանդիպումը, տեղի կունենա նաև աշխատանքային նախաճաշ միայն Պուտին, Սարգսյան , Ալիևի մասնակցությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9095