Սանկտ Պետերբուրգում այսօր կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ձևավորմանը: Այս մասին Twitter իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև այսօր կայանալիք հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ձևավորմանը և նպաստավոր պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքների համար»,- գրառել է Ուորլիքը:
Վերջինս, հիշեցնենք, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ևս կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9083