Հուլիսի 14-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի «Eye Film Museum»-ում ներկա գտնվեց Շառլ Ազնավուրին նվիրված՝ "Aznavour, Le Regard de Charles" վավերագրական ֆիլմի նախադիտմանն, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ։
Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ կողմից տարբեր տարիներին կատարված տեսաձայնագրությունների հիման վրա։
Հուլիսի 15-ից ֆիլմը ցուցադրվելու է Նիդերլանդների կինոթատրոններում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90736