Տիգրան Սարգսյանն ու Ալեքսեյ Միլերը քննարկել են եվրասիական գազային շուկայի ձեւավորման հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձեւավորման հարցը:

Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության են արժանացրել ընդհանուր գազային շուկա ձեւավորելու կոնցեպցիան: Տիգրան Սարգսյանն առաջարկել է պարբերական հանդիպումներ անցկացնել «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9072