Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք և չոր մահ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք և չոր մահ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ն` առողջացած, 4556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Ունենք 126 առողջացած և 4 մահվան դեպք:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90681