Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ ծանոթացել է իրանական ռազմական արտադրանքին:

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:

Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

Նշվում է, որ կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9067