Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Նասրիյա քաղաքի Իմամ ալ Հուսեյն հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ:


Նախագահ Սարգսյանն իր վշտակցության և զորակցության խոսքերն է հղել նախագահ Բարհամ Սալեհին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90640