Ադրբեջանը 25.000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություններ է սկսում

Հունիսի 19-ից 24-ը Ադրբեջանի Զինված ուժերն օպերատիվ-մարտավարական զորավարժություն կանցկացնեն՝ զորքի ղեկավարման մարմինների, ինչպես նաև մի շարք միավորումների մասնակցությամբ, տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

«Զորավարժությանը կմասնակցի մոտավորապես 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ ու ՀՄՄ, ավելի քան 100 միավոր հրթիռահրետանային համակարգ, ռազմական ավիացիայի մոտ 40 միավոր ու 30-ից ավել ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև հատուկ նշանակության միավորումներ ու ռազմածովային ուժեր», - ասված է տարածած հաղորդագրությունում:

Ըստ դրա՝ զորավարժությունները կանցկացվեն սահմանամերձ շրջաններում, նաև Նախիջևանի ու Կասպից ծովի հատվածներում:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ այս զորավարժության առանձնահատկությունն այն է, որ լայնորեն կիրառվելու են նոր տեխնոլոգիական միջոցները՝ հաշվի առնելով պայմանական հակառակորդի ուժեղ պաշտպանական համակարգերը:

Զորավարժությունների փուլերից մեկում նախատեսված է մարտական կրակի վարում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9060