Որոնումներն այսօր արդյունք չեն տվել. մինչ օրս հայտնաբերվել է 1604 աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90532