ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։
Կառավորության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
Ըստ նախագծի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90486