Կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. պատվաստման հարցում էլ կլինեն խստացումներ. նախարար

Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի, որոշակի սահմանափակումներ են մշակվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։


Նա նշեց, որ նախագիծը ներկայումս կառավարությունում է  և հավանաբար հենց այսօր էլ կարանտինի երկարացման որոշումը կկայացվի:  


Նախարարի պաշտոնակատարը այդ որոշումը ճիշտ է համարում, քանի որ, բացատրեց նա, կարանտինը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել:


"Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման պահանջն այս պահին սահմանվում է հենց կարանտինի մասին որոշմամբ", - հիշեցրեց Անահիտ Ավանեսյանը։


Նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ պատվաստումների հարցում խստացումներ կլինեն։ Իսկ աշնանը Հայաստանը ձեռք կբերի Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90445