Անկարան չի կատարել ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման 7 պայման

Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսն ամեն ամիս Բրյուսելում հանդես է գալիս զեկույցով Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների վերաբերյալ: Ամեն ամիս նա նույն բանն է ասում` այժմ Հունաստան փախստականների հոսքը նվազել է, սակայն փախստականների վերաբաշխումը ԵՄ երկրների միջև մինչ օրս չի գործում, գրում է Deutsche Welle-ն:

Վերջին զեկույցում հունիսի կեսին Ավրամոպուլոսը նշել է Թուրքիայի հաջողությունները, քանի որ նա կատարել է ԵՄ հետ վիզաների չեղարկման համար անհրաժեշտ 72 պահանջից 65-ը: Սակայն, շեշտել է, որ 7 պահանջ դեռ կատարված չէ:

Մասնավորապես, Թուրքիան այդպես էլ փոփոխություններ չի կատարել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում, որն ուղղված է թուրքական իշխանությունների քննադատության դեմ: Ստացվում է, որ հուլիսի 1-ից նախատեսվող վիզային ռեժիմի պարզեցումն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ Անկարան կտրականապես հրաժարվում է փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը:

Ավելի վաղ ԵՄ երկրների ՆԳ նախարարներն ասել էին, որ առավել հավանական են համարում, որ Թուրքիայի հետ վիզաների ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9039