Կառավարության հուլիսի 8-ի նիստում կայացրած որոշմամբ երկրում կավելանա դատավորների թիվը:
Նշվում է, որ բարձրագույն դատական խորհուրդը դիմել է կառավարությանը՝ դատավորների թիվն ավելացնելու համար, ինչին կառավարությունը դրական արձագանք է տվել և ավելացրել դատավորների թվակազմը։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թիվը կավելանա 3-ով, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թիվը՝ 17-ով։
Ընդհանուր առմամբ 20 նոր դատավորների համար պահպանման ծախսերը կավելանան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90369