Թբիլիսիում գեյ-շքերթի հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան: Նրանք այդպես հակադրվում են երկուշաբթի երեկոյան նախատեսված «արժանապատվության երթին» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ի սկզբանե բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի դիմաց, իսկ հետո տեղափոխվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց գտնվող հրապարակ եւ սկսել են ապամոնտաժել այնտեղ տեղադրված ընդդիմադիրների վրանները: Նրանք դա բացատրել են նրանով, որ այսօր հենց իրենք պետք է ելույթ ունենան խորհրդարանի շենքի առջև։


Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադներ, արմատականները ագրեսիվ են տրամադրված ԶԼՄ-ների ներկա ներկայացուցիչների նկատմամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90208