ՀՀ դեսպանն ու Իրանի էներգետիկայի փոխնախարարը քննարկել են էներգետիկ ոլորտի հարցեր

Հունիսի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ։


Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները։


Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90136