Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր:


Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին և հանձին նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90091