Իրանն այլևս ՄԱԳԱՏԷ-ին չի փոխանցի միջուկային օբյեկտների տվյալները

Իրանը այլևս ՄԱԳԱՏԷ-ին չի փոխանցի երկրի միջուկային օբյեկտներից արված գրառումները՝ գործակալության տեսչական գործունեության մասին համաձայնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը:


«ԱԷՄԳ-ի տրամադրած ժամկետն ավարտվել է մի քանի օր առաջ եւ չի երկարաձգվի։ Մենք այլեւս գործակալությանը որեւէ գրառում կամ տեղեկատվություն չենք փոխանցի», - Գալիբաֆի խոսքը մեջբերում է ICANA գործակալությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:


Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին չի հայտնել տեսչությունը երկարացնելու մտադրության մասին: Մինչ այդ, ինչպես նշում է գործակալությունը, Իրանի իշխանությունները հայտարարել էին այն մասին, որ կհայտնեն գործակալության հետ համաձայնագիրը երկարաձգելու որոշման մասին դրա ժամկետի ավարտից հետո:


Իրանը փետրվարի 23-ին սահմանափակել է ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեությունը՝ կապված «պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոցի» հետ, որը ենթադրում է ընդլայնված ստուգումների եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության դադարեցում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89801