Ժամը 8։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ Դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ։
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ,արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանի խոսքով, 64 ահազանգերից 11-ը ստացվել է լրատվամիջոցների կողմից, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից և դատախազության «թեժ գծով», 2-ը սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից արված գրառումներն են, իսկ 23-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են:
Ստացված հաղորդումներից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքեր են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89383