«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է նաև «Շիշ բռնող» մականվամբ, Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։
Պատգամավորը հրապարակումը վերնագրել է «մերժվածները»։
Ոստիկանությունը հայտնում է, որ Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից արված լուսանկարների տեղադրման փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89371