"Կասկածո՞ւմ եք". Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու վստահություն հայտնեց, որ հաղթելու է

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ընտրատեղամասում:


Քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում "Հայաստան" դաշինքի առաջնորդը նշեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ հայության ու տնտեսական վերելքի: 


Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր հաղթանակի շանսերը, Քոչարյանը ժպտալով հակադարձեց՝ "Կասկածո՞ւմ եք":


Ինչ վերաբերում է ապագա կառավարությունում Կարեն Կարապետյանի տեղի մասին, նա նշեց, որ նախկին վարչապետն իրենց հետ է, իսկ թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի՝ դեռ չեն խոսել:


Անդրադառնալով իրենց դաշինքի վերաբերյալ հակաքարոզչական թռուցիկների տարածման փաստին, Քոչարյանն ասաց, որ դա, նախ, կոպիտ օրենքի խախտում է, բացի այդ հիշեցրեց, որ քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, բայց այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե դա ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ նրանց ուղորդմամն:


"Եթե ոստիկանությունը շատ արագ չհայտնաբերի՝ մենք կհամարենք ու կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից",- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89343