Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ

Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:


Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:


Կատարվում է քննություն:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89341