Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, "Պատիվ ունեմ" դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:
"Մեր քաղաքացիների պահանջով միայն նոր, լիարժեք տրցակ են կազմում:
2 դեպք գրանցվել է Դավթաշենում:
ՈՒշադիր եղեք ու մի ամաչեք պահանջելու ձեր ուզած քվեաթերթիկը, եթե այն ձեզ չի տրամադրվում",- գրել է նա:
Հիշեցնենք, թիվ 6 քվեաթերթիկը "Պատիվ ունեմ" դաշինքինն է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89340