Առավոտյան ժամը 08,00-ին Հայաստանի տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Ընտրություններն աննախադեպ են մասնակիցների թվաքանակով՝ քաղաքացիները պետք է քվեարկեն 25 քաղաքական ուժերից ՝ 21 կուսակցության կամ 4 դաշինքներից մեկի օգտին:
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 578 հազար 678 է:
Նշենք, որ կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ դաշինքներին՝ 7% շեմը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89329