Մոսկվայում մոլեգնում է կորոնավիրուսի հնդկական շտամը

Մոսկվայում վարակված COVID-ով գրեթե 90%-ը հիվանդացել է նոր հնդկական կորոնավիրուսի շտամով, որպեսզի նրան դիմագրավել մարդը պետք է կրկնակի ավելի հակամարմիններ ունենա, քան Ուհանի վիրուսի պարագայում:


Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Առաջին ալիքին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ վերջին տվյալները ցույց են տալիս, որ հիվանդացածների 89,3 տոկոսը կորոնավիրուսով հիվանդացել է մուտացված, այսինքն՝ հնդկական շտամով:


«Նոր շտամը ավելի ագրեսիվ է, ավելի արագ է տարածվում: Բայց ամենատհաճն այն է, որ մարդուն դիմագրավելու համար նրա իմունային կարգավիճակը, հակամարմինների քանակը պետք է երկու անգամ ավելի բարձր լինի, քան Ուհանի վիրուսին»,- հավելել է նա, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89325