Լավրովն ասեկոսեներ է անվանել Ադրբեջանում Թուրքիայի բազայի հնարավորն տեղեկայման մասին լուրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին տեղեկատվությունը՝ այն անվանելով ասեկոսեներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Մենք չենք քննարկել այդ հարցը, եւ այդ սեկոսեները մենք չենք մեկնաբանում», - ասել է ռուս նախարարը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 15-ին, Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ:


«Այս թեման կարող է զարգացում ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում։ Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իր ձևով իրականացվել», - ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հայտնվելու հավանականության մասին հարցին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89299