Մամուլ. Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատ­գամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար: Ի դեպ, նշենք, որ տևական ժամանակ է, ինչ լու­րեր էին շրջանառվում, թե Ս. Միքայելյանը սատարում է «Հանրապետություն» կու­սակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, որն իբրև պետք է իր ձայներով աջակցեր իշխող «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի կոալիցիա կազմեր և ձևավորեր խորհրդարանա­կան մեծամասնություն: Սակայն, նա­խընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Արամ Զավենիչին նույնիսկ տանեցի­ները միաձայն չեն ընտրելու: Փոխվել է նաև Սասուն Միքայելյանի ծրագրերը, ինչպես մեր օրերի առանցքային ընդդի­մադիր գործիչները, այնպես էլ իշխանա­կան պատգամավոր Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանության վերնախավը վերջին օրերին ամեն ինչ արել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս միանա իրենց քարոզարշավին ու անպայման ելույթներ ունենա: Ըստ մեր տեղեկությունների՝ բավականին երկար ժամանակ տարբեր մասնագետներ են աշխատել Միրզոյանի հետ, որ նա նախ հանրության հետ սկսի շփվել, փողոց դուրս գալ, ապա խոսի: Նշենք, որ նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու համաձայնագիր է ստորագրել, խորհրդարանի հարակից տարածքում Միրզոյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծի էին ենթարկել: Վերջինս մի քանի վիրահատություն էր տարել, վերադարձել էր խորհրդարան, բայց կտրականապես իշխանության հետ ինչ-որ միջոցառումների չէր մասնակցում և մինչև հիմա էլ ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանել: Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը խզել է նաև իր փոխհարաբերությունները իր թիմակիցների հետ, նրանցից որևէ մեկին անգամ թիկունք չեղավ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար: Միրզոյանը շատ կտրուկ փոխվել է, որևէ ձևով որևէ մեկը նրա վարքագիծը չի հասկանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլեւս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։ Արդյոք Ձեր սկանդալային գրառո՞ւմն է դեր խաղացել Ձեր որդու դուրս մնալու հարցում․ հիշեցնենք, որ Զոլյանը պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղն իր գժի թուղթը կհանի եւ որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։ Զոլյանը պատասխանեց, որ դա որդու որոշումն է եղել․ «Ինքը գիտությամբ է ուզում զբաղվել, չափահաս մարդ է՝ ինքն էր ի սկզբանե որոշել, թե որտեղ լինի։ Համենայնդեպս, դուք նայեք, որ վերջին շրջանում ինքը հրապարակային հայտարարություններ չէր անում, ի տարբերություն մնացած պատգամավորների։ Չեմ կարծում, թե իմ ազդեցությունն է, դա իր որոշելիքն է»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ անցած երեք տարիներին չե՞ք հուշել Ձեր որդուն, որ իշխանության քայլերը լավ տեղ չեն տանում։ «Ոչ, ես չեմ խառնվել, ամենաանշնորհակալ գործն է ուրիշի գործերին խառնվելը»։ Ի դեպ, երեկ իմքայլական պատգամավոր Մ․ Զոլյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս քաղաքականությունից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատելու մասին տարիներ շարունակ թմբկահարող, նախկին քրեաօլիգարխիկ բարքերի դեմ պայքարի առաջամարտիկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար եւ օդիոզ դեմքերի պակաս չկա։ Ցուցակի 11-րդ համարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանը, ով «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ռոբերտ Մանուկյանի քաջագործություններին 2 տարի առաջ մամուլն անդրադարձել է․ 2019-ին եղբոր՝ Շշի Մելոյի դեմ մահափորձից րոպեներ անց նա դեպքի վայրից փախցրել էր եղբոր ավտոմեքենան՝ չենթարկվելով ոստիկանների հրամանին, եւ միայնակ ծեծի էր ենթարկել 6 ոստիկանի։ Նրան ձերբակալեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակեցին։ Ավելի վաղ գրել էինք, որ Զավենիչի ցուցակում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը։ Տեղեկություններ կան, որ որոշ փողատերեր իշխանությունների ցուցումով աշխատում են այս ուժի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ առանց արբանյակ ուժերի մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորել չի կարող»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ակնհայտ է, որ որքան էլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում եւ այդկերպ փորձում նաեւ ծառայություն մատուցել ներկա իշխանություններին, սակայն, որպես քաղաքական գործիչ, հանրության լայն զանգվածների կողմից այնքան էլ չի ընկալվում: Եվ հենց դա է պատճառը, որ նրա մարզային այցելությունները բազմամարդ չեն լինում, եւ շատերը հետաքրքրություն չեն ցուցաբերում նրա, նրա ծրագրերի նկատմամբ։ Իսկ դրա պատճառներն ավելի խորն են, եւ հանրությունը դեռ չի մոռացել, որ Արամ Սարգսյանը եղել է վարչապետ, սակայն չի կարողացել ծրագրեր իրականացրել, հատկապես հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերից հետո չի կարողացել նպաստել դեպքերի բացահայտմանը։ Եվ որքան էլ այս քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել Արամ Սարգսյանի վարկանիշը, իր պաստառների կողքին փակցնում է Արամ Սարգսյանի պաստառները եւ քաղաքացիներին թաքուն նաեւ հորդորում նրան ընտրել, սակայն դա էլ չի օգնում Արամ Սարգսյանին վարկանիշ բարձրացնել։ Եթե ամփոփենք «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը ու հնարավորությունները, ապա ակնհայտ է՝ չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում, ու մարզպետներին հրահանգները դժվար թե օգնեն գործին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արարատի մարզի Ավշար համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի այցի նախորդ գիշերը «Հայաստան» դաշինքի պաստառի վրա անհայտ անձինք ներկ են լցրել, ավշարցիները, առավոտյան տեսնելով դա, փակել են գյուղ մտնող ճանապարհը եւ հայտարարել, որ Փաշինյանին չեն թողնելու գյուղ մտնել։ Կարմիր բերետավորներ են ժամանել գյուղ, որ իրավիճակը հարթեն, բայց գյուղացիները հաստատակամ են եղել եւ պահանջել են պաստառը փոխել՝ հակառակ դեպքում իշխանական շարասյունը չի մտնելու գյուղ։ Կարմիր բերետավորները հեռացել են, գյուղ են եկել ոստիկանները եւ մինչեւ Փաշինյանի գալն իրենց ձեռքով փոխել են պաստառը։ Դրանից հետո գյուղացիները թույլ են տվել, որ Փաշինյանի շարասյունը մտնի գյուղ, բայց հավաքին գրեթե մարդ չի մասնակցել։ Նա եկել է, մի 10 րոպե գոռգոռացել եւ հեռացել։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ավշար համայնքի գյուղապետ Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե հեռախոսազանգի միջոցով չի պատասխանում հարցերի եւ որ զբաղված է»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր մեր նախընտրական վերջին թողարկումն է, վաղը լռության օր է, և քարոզչություն անել չի կարելի։ Չնայած այս վերջին օրերին որևէ քարոզչություն անելն անիմաստ է, որովհետև նման բևեռացված իրավիճակներում մարդիկ, որպես կանոն, վաղուց կողմնորոշված են լինում, և քարոզչության 12 օրը շատ փոքր ազդեցություն է գործում։ Ինչ կա՝ կա։ Ովքեր իշխանության կողմն են, այն էլ՝ այսքան իրադարձություններից, կորուստներից ու ձախողումներից հետո, այլևս որևէ բանով նրանց հնարավոր չի լինի համոզել, որ սխալվում են․ նրանք գնալու են և ընտրելու են «Քաղպայմանագիրը», ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին, ում բոլոր քայլերը, հռետորաբանությունը, վարած քաղաքականությունը, տեսքը, շարժուձևը հավանում են անվերապահորեն և նրան մերժելու որևէ պատճառ չեն տեսնելու, անգամ եթե նա բոլորի աչքի առաջ մարդ մորթի և արյունը խմի։ Նրանք, ովքեր որոշել են, որ երկիրն այս վիճակից կարող է հանել միայն Ռոբերտ Քոչարյանը, և ուզում են ներել ու անտեսել նրա նախկին սխալները, հայերենի վատ իմացությունն ու այլ մեղքեր, նույնպես մտքափոխ չեն լինելու և իրենց որոշումից հետ չեն կանգնելու, անգամ եթե իշխանությունը նրա բոլոր պաստառները պոկի և նրա բոլոր կողմնակիցներին ԱԱԾ պադվալներում ծեծի ենթարկի։ Իրենց մտադրությունից չեն հրաժարվելու նաև Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան դաշինքի մեջ ապագա տեսնողները։ Անգամ մանր-մունր կուսակցությունները, որոնք ոչ մի շանս չունեն ԱԺ անցնելու, այս մի քանի օրվա ընթացքում չեն կորցնելու իրենց համակիրներին․ նրանք, գիտակցելով, որ փոշիացնում են իրենց ձայները, քվեարկելու են իրենց ընկեր-բարեկամների օգտին։ Իսկ մեզ մնում է սպասել և հուսալ, որ մեր ժողովրդի հետին խելքը կաշխատի, և մենք նորմալ խորհրդարան կունենանք»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ողջ օրն ահազանգեր էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով պետական ծառայողներին հրահանգվել է պարտադիր ներկա գտնվել Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել մարդաքանակ ապահովելու համար՝ մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին խստիվ հրահանգել էին՝ ներկայանալ վարչապետի հավաքին, սպառնալով աշխատանքից ազատել: Մեզ ասացին, որ ուսուցչական կոլեկտիվներին անգամ ասվել է՝ բարձր դասարանների աշակերտների հետ՝ էքսկուրսիայի անվան տակ, ժամանել Երեւան։ Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել, որ նախօրեին Արաբկիր վարչական շրջանում իր երթին ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել, եւ առավոտ կանուխ ՔՊ ակտիվին հրավիրել է իր մոտ ու սպառնացել, որ ամեն գնով հրապարակը լցնեն։ Այդքան ջանքերից հետո անգամ, լավագույն հաշվարկներով, մոտ 10 հազար մարդ կար հրապարակում։ Ի դեպ, այսօր «Գելափը» վերջին հարցման արդյունքներն է հրապարակելու, ըստ որի՝ ՔՊ-ն ունի 25-28 տոկոս ձայն, Քոչարյանի դաշինքը՝ 24-26։


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում հայ ռազմագերիների և պատանդառուների հետ, միջազգային և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այդ ամենը համապատասխանում է Ադրբեջանի՝ որպես ահաբեկչության և ավազակապետության հովանավոր պետության իմիջին, ավելին՝ վերջինս չի էլ փորձում թաքցնել իր հանցագործությունները։  Նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության համաձայն՝ հայ գերիները պետք է վերադարձվեին, մինչդեռ անցել է յոթ ամսից ավելի, սակայն նրանցից շատերը ոչ միայն չեն վերադարձվել, այլև այսօր հայ ռազմագերիներից 14-ի նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա դատավարություն է ընթանում։ Չի բացառվում, որ այդ ճակատագրին կարող են արժանանալ մյուս ռազմագերիներից շատերը։ Ադրբեջանը գերիներին օգտագործում է նաև իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Դրա անհերքելի ապացույցը ստացվեց օրեր առաջ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երկրի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ հունիսի 15-ին Արցախի բռնազավթված Շուշի քաղաք ուղևորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որտեղ Էրդողանն ու Ալիևը քննարկում են Արցախի ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու հարցը...»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հայաստան ապրանք ներկրող գործարարների զգալի մասը շտապում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսազերծումն ու պահանջվող այլ գործարքներն արագ ավարտել՝ մտավախություն ունենալով, որ Հայաստանում կարող են քաղաքական փոփոխություններ լինել, ու մաքսազերծման գործընթացը վերադառնա իր հին մեթոդներին: Մեզ հետ զրույցում Արարատյան մաքսատան հաճախորդներից մեկը, ով զբաղվում էր էլեկտրատեխնիկայի ներմուծումով, նշեց, որ չնայած այս իշխանությունների բազմաթիվ ձախողումների ու Արցախի հարցում մեր պարտությանը՝ այնուամենայնիվ երեք տարի է, ինչ պակասել կամ դադարել են «լեւի» գումարները, զարտուղի ճանապարհով մաքսազերծումները ու, այսպես կոչված, իբր թե Արցախի համար պահվող գումարների գանձումը: Գործարարը նշեց նաեւ, որ իրականում անհատը նույն չափի գումար է դուրս տալիս, բայց գիտենք, որ այն հաստատ գնում է պետական բյուջե: «Մենք ո՛չ նիկոլական ենք, ո՛չ քոչարյանական, բայց ճիշտը ասելը շանտղություն չէ, հիմա մարդիկ նորմալ, արագ ու առանց խնդիրներ սարքելու իրենց գործն են անում, իսկ եթե բան փոխվեց, ու էլի անցան հին մեթոդների, երկրից գնալը կփրկի մեզ»,- նշեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի փողոցներն անվանակոչելու մասին է: Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անունով: Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով կոչելու համար Երեւանի քաղաքապետին են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ հոլդինգ» ընկերությունը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: Վերոնշյալ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հրանտ Վարդանյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման, առաջընթացի, հզորացման, երկրում բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման եւ հայկական արտադրանքի արժեւորման գործում: «Վարդանյանի կողմից ստեղծված ընկերությունները նշանակալի կարեւորություն են ունեցել հայաստանյան ներքին շուկայի զարգացման, հայրենական արտադրության վերականգնման ու խթանման, մի շարք այլ երկրներում հայկական արտադրանքը ներկայացնելու եւ մրցակցային ամուր դիրքեր ունենալու տեսանկյունից»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ: Այդ փողոցի վրա է հասցեավորված եւ գործունեություն ծավալում նաեւ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից: Երեւանի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են նրա կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված եւ գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյաններ եւ Շահամիր Շահամիրյան անունները կրող փողոցներ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89270

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel