«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Բաթումի մշտական չվերթներ է մեկնարկում

«Արմենիա» ավիաընկերությունը մշտական չվերթներ է մեկնարկում Երևանից Բաթումի: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի քաղավիացիային:


Նշվում է, որ մինչև հունիսի 22-ը չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը՝ շաբաթական երկու անգամ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89228