Հայ գերիներին պահում են քաղաքական սակարկությունների համար. "անհերքելի ապացույցներ"

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է Ալիևի և Էրդողանի Շուշի մեկնելու տեսանյութը, որի ժամանակ նրանք քննարկում են հայ գերիների հարցը:  


"Անհերքելի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`

1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար.

2) իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.

3) միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.

4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:

Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին",- գրել է ՄԻՊ-ը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով տեսանյութը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89184