Բաքվում անհանգիստ են, որ ՀՀ-ն կարող է ամրապնդել հարաբերությունները մահմեդական երկրների հետ

Այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության հեռավար գագաթնաժողովի ընթացքում Բաքվի բռնապետն անհանգստություն է հայտնել այն հեռանկարից, որ Հայաստանը կարող է ամրապնդել հարաբերությունները մահմեդական երկրների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է արևելագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Վարդան Ոսկանյանը.

«Կուզենայի վստահեցնել, որ այդ անհանգստությունը միանգամայն տեղին է, քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքն իր տեսլականում հատուկ կարևորում է հարաբերությունների սերտացումն ու բարեկամության ամրապնդումն իսլամական տերությունների հետ։

Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք արաբական պետությունների հետ առկա կապերի զարգացումը և որակական նոր մակարդակի բարձրացումն ամենևին միակ ուղղությունը չի լինելու, և Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ այնպիսի դեպքերով, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում։

Հայաստանն առաջավորասիական քաղաքակրթական կարևոր կենտրոններից է, իսկ Ադրբեջան արհեստածին կազմավորումն՝ այս տարածաշրջանում քաղցկեղային նորագոյացություն, որը ձգտում է իր լպրծուն շոշափուկները տարածել դեպի արևմուտք, հյուսիս և հարավ»,- գրել է փորձագետը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89175