ԵԽԽՎ պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիաների ներկայացուցիչների հետ:
Հունիսի 21-ին՝ ընտրությունները դիտարկելուց հետո, ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես կգա ասուլիսով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89167