«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում», - մեկ նախադասությամբ ընկերությունն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը, Վայոց Ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնելիս, անդրադարձել էր տարածված լուրերին, թե «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին «ստիպում են» քվեարկել ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89166