Ժնեւում սկսվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները, հաղորդում է EADaily-ն: Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը փոխանակվել են ձեռքսեղմումով։
ԱՄՆ նախագահը ժամանել է Լա Գրանժ առանձնատուն, որտեղ տեղի կունենան բանակցությունները, 12 րոպե ուշ: Վլադիմիր Պուտինը եւ Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը նրան դիմավորել են մուտքի մոտ, որից հետո Շվեյցարիայի նախագահը հանդես է եկել Կարճատեւ ելույթով:
Նա ողջունել է հանդիպման փաստը, որը, նրա խոսքով, հսկայական միջազգային նշանակություն ունի: Մոսկվայի ժամանակով 14։35-ին Պուտինն ու Բայդենը միմյանց ձեռք են սեղմել։
Ինչպես հաղորդել է EADaily-ն, Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների բանակցությունները նեղ եւ ընդլայնված կազմով կտեւեն մոտավորապես հինգ ժամ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89160