Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այսօր՝ հունիսի 15-ին, հանդիպել է Հայաստանում ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Օուեն Մերֆիի եւ նրա տեղակալ Ստեֆան Քրաուսի հետ:
«Շվեդիան ընտրությունների դիտարկման համար կուղարկի ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ներկայացուցիչներին։ Բացի այդ, Շվեդիայի խորհրդարանի մի քանի անդամներ կժամանեն ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ ընտրությունների դիտարկման առաքելություններին միանալու նպատակով: Դեսպանատունն իր հերթին կհետեւի ընտրություններին՝ այցելելով մի շարք ընտրատեղամասեր», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89090