Պետք է պատրաստ լինենք մահակներով դիմավորելու նրանց, ովքեր մուրճ կբարձրացնեն մեզ վրա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացեիբաց ասում է, որ եթե ինքը չկարողանա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանալ ընտրողների ձայների 60%-ը, ապա խնդիրներ կառաջանան:


Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Լոռու մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


«Իսկ հիմա նա անում է այն ամենը, ինչ ուզում է։ Դուք տեսնում եք, թե ի՞նչ է նրա ձեռքին: Նա, ամենայն հավանականությամբ, ցանկանում է, որ այն առարկան, որը նա մշտապես ցուցադրում է, իրենից վերցնեն և տան իրենց իսկ գլխին, որպեսզի նա հասկանա, թե ինչ է դա», — ասել է Սարգսյանը։


Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կարճ ժամանակահատվածում բառացիորեն ամեն ինչ տեսավ՝ պատերազմում պարտություն, հազարավոր երիտասարդների մահ։


«Հիմա նա պատրաստվում է քաղաքացիական պատերազմ հրահրել», - ասել է նա՝ ընդգծելով, որ «մենք պետք է պատրաստ լինենք մահակներով դիմավորելու նրանց, ովքեր մուրճը կբարձրացնեն մեր վրա»:


Չի բացառում բախումները նաև Ռոբերտ Քոչարյանը


«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս չի բացառում, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մարդիկ կարող են դուրս գալ փողոց և հնարավոր են բախումներ։


Քոչարյանը կարծում է, որ ամեն ինչ կախված կլինի արդյունքներից և ինչ վստահությամբ կվերաբերվի հասարակությանը։


«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրական հանձնաժողովները տեղերում իրենց աշխատանքը կատարեն հստակ՝ օրենքի շրջանակներում, չեմ կարծում, որ կլինեն ինչ-որ լուրջ հետևանքներ։ Ես բավականաչափ լավատեսությամբ եմ նայում արդյունքներին և այն բանին, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից (բախումների մասին - խմբ.)», - ասաց Քոչարյանը:


Փաշինյանի մուրճը


Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ թավշյա ժամանակներն ավարտվում են։ Ընդ որում, նա ձեռքին մուրճ էր պահում։


«Դուք գիտեք, թե ինչի համար է այդ գործիքը։ Այս գործիքը նախատեսված է ժանգոտ մեխերը պոկելու համար: Հունիսի 21-ից Ես անձամբ կզբաղվեմ ժանգոտ մեխերով», - ասել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89085