2021թ. հունիսի 14-ին «Շերեմետեվո» միջազգային օդանավակայանում կայացավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա(Շերեմետևո)-Երևան չվերթի բացման տոնական արարողությունը:
Ուղիղ կանոնավոր չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի՝ ավիաընկերության հարմարավետ Boeing 737-700 և Boeing 737-800 օդանավերով:
Բոլոր ավիատոմսերը ներառում են 8 կգ ձեռքի ուղեբեռ և 23 կգ ուղեբեռ:
Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել պաշտոնական կայքի՝ https://www.armeniafly.com/hy , ավիաընկերության գրասենյակից՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն, և բոլոր տուրիստական ընկերություններից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89051