«Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը դարձել է Իսրայելի նոր վարչապետ, հաղորդում է EADaily-ն:
Հունիսի 13-ի երեկոյան Կնեսետը վստահություն է հայտնել Իսրայելի նոր կառավարությանը: Երկու տարի այն կգլխավորի Բենեթը, այնուհետեւ, ըստ կոալիցիոն պայմանավորվածությունների, նրան կփոխարինի «Եշ Աթիդ»-ի առաջնորդ Յաիր Լապիդը։
«Կնեսետի 60 պատգամավոր կողմ է քվեարկել կառավարությանը, 59-ը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել», - հայտարարել է խորհրդարանի խոսնակ Միկի Լեւին:
Այնուհետև նախարարները երդում կտան, ապա տեղի կունենա կառավարության առաջին նիստը։
Նոր կառավարության երդումը վերջ կդնի Բենիամին Նեթանյահուի՝ 12 տարի տեւած անփոփոխ կառավարմանը, նշել են Կնեսետի մամուլի ծառայությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88988