Մամուլ. Սերժ Սարգսյանը գիտակցված օգնում է Նիկոլ Փաշինյանի՞ն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Yerevan.Online-ը» գրում է.  ««Yerevan.Online-ը» զրուցել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանի հետ: Անդրադառնալով լայն քննարկման առարկա դարձած Սերժ Սարգսյանի ներկայացրած կոմպրոմատը, Պետրոսյանն ասել է, որ այն չի համարում կոմպրոմատ։ «Եթե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանար վնաս հասցնել Փաշինյանին, հասնել նրան, ինչպես նա սպառնում էր, որ «հասարակությունը թքի» նրա կողմ, ապա, ես ձեզ հավաստիացնում եմ, կհրապարակեր շատ ավելի լուրջ նյութեր։ Ակնհայտ է, որ հասարակությունն այսօր էլ է թքում, բայց հակառակ ուղղությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը փաստացի ցույց տվեց, որ Փաշինյանի դեմ լուրջ ոչինչ չունի։ Ավելին՝ Սարգսյանը ցույց տվեց, որ Նիկոլը «բյուրեղյա մաքուր» է։ Ձայնագրությունը, որում Փաշինյանը պատմում է, թե ինչպես խորամանկաբար կարողացել է սողոսկել ԵԱՏՄ երկրների նախագահների միջնորդական ծառայություններից, ներկայիս վիճակում աշխատում է ոչ թե Փաշինյանի նախընտրական արշավի դեմ, այլ՝ դրա օգտին։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հետապնդում էր հենց այդ նպատակը, այդ ձայնագրությունը ստվեր է նետում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների վրա այն դեպքում, երբ նրանք փորձում էին կանխել նոր պատերազմի վտանգը և հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Սակայն Փաշինյանի ընտրողի համար դա նշանակություն չունի։ Նրանց համար նշանակություն ունի միայն այն, որ Նիկոլը հրաժարվել է հանձնել Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտին։ Իսկ դա նշանակում է, որ նա, նվազագույնը, դավաճան չէ։


- Այսինքն դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանը գիտակցված օգնում է Նիկոլ Փաշինյանի՞ն։


- Ես արդեն հնարավորություն ունեցել եմ խոսելու այդ մասին, հիմա կրկնեմ։ Սերժ Սարգսյանի վերադարձը քաղաքականություն իր 95% հակառեյտինգով ինքնին աշխատում է Փաշինյանի օգտին։ Այն բանից հետո, երբ նրան տապալեց հեղափոխությունը, Սերժ Սարգսյանը պետք է հայտնվեր դատարանի առջև, այնուհետև՝ բանտում։ Ինչի՞ համար։ Թեկուզև նրա, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ավելացրեց Հայաստանի ներքին պարտքը 600%-ով, նրա համար, որ ամբողջապես տապալեց պետությունը, որն իրեն ողջ և առողջ թողել էր Ռոբերտ Քոչարյանը։ Բայց դա տեղի չունեցավ։ Հակառակը, Սարգսյանը պահպանեց առաջնորդությունն իր կուսակցությունում և այսօր փաստացի վերակենդանացել է։ Եվ դա անում է փաստացի Ռոբերտ Քոչարյանի հաշվին։ Չէ՞ որ ամեն անգամ, նա Փաշինյանի կրակն ընդունում էր իր վրա (օրինակ՝ նրա որդուն Ալիևի մոտ գերության ուղարկելու առաջարկի առիթով Փաշինյանը չի պատասխանում Սերժին անձամբ, այլ Սերժին և Ռոբերտ Քոչարյանին՝ դուետով)։ Դրանով իսկ Սերժը խառնում ու լղոզում է իր 95-տոկոսանոց հակառեյտինգը Քոչարյանի հեղինակության հետ, ով իրականում ջանքեր է գործադրում Փաշինյանին՝ իշխանության ղեկի վրայից գցելու համար։ Այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից վահանով պաշտպանում է Փաշինյանին, պահպանում է նրա ռեյտինգը ընտրարշավին իր մասնակցությամբ, իսկ մյուս կողմից՝ տանում է ձայները Քոչարյանից, երրորդ կողմից էլ՝ քար նետում Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի այգու մեջ։


- Իսկ ո՞րն է Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը։


- Նրա գլխավոր խնդիրն այն է, որ թույլ չտա Քոչարյանին հաղթանակ տանել Փաշինյանի նկատմամբ։ Իռացիոնալ է, բայց փաստ։ Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին երբեք հանգիստ չեն տվել Քոչարյանի պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները։ Սերժը կեղտոտ խաղացող է։ Եվ այժմ նա կեղտոտ խաղ է խաղում։ Եթե Սերժ Սարգսյանը չլիներ Քոչարյանի կողքին իր նախագահության ընթացքում, մենք կունենայինք հրաշալի երկիր և հրաշալի նախագահ։ Բայց Սերժը իր կեղտոտ մանիպուլյացիաներով վարկաբեկել է և՛ իրեն, և՛ Քոչարյանին, և՛ մեր երկիրը։ Նա և այժմ իր փեսա Միքայել Մինասյանի հետ շարունակում է դա անել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերից։ Բանն այն է, որ տարբեր մարզերից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները հետաքրքիր քարոզարշավ են անում եւ կոչ են անում իրենց ձայն չտալու դեպքում այն տալ «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արամ Սարգսյանին։ Այդ մասին են վկայում նաեւ պաստառները որոնք փակցված են մարզերում. Փաշինյանի կողքին ամենուր հենց Արամ Սարգսյանի պաստառներն են։ Սրանք խոսուն փաստեր են»:


«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինյանը պարզապես «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հանրահավաքին փաստացի աչքերի առջև նույն դեմքերն են, որոնց, որպես «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նույնիսկ այդ պարագայում ակնկալվող մարդաքանակը ոչ մի կերպ հավաքել չի ստացվում: Նիկոլ Փաշինյանը հատկապես զայրացել է Գյումրիի ու Վանաձորի հանդիպումներից հետո: Այս ամենի հետ հուսահատության աստիճան պոռթկումների պատճառ են դառնում սոցիոլոգիական հարցումները:  Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկոսով։ Արդյունքում, ըստ վերջին հարցման, «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է՝ 24,1 տոկոսով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 23,8 տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինքն ունի 7,4 տոկոս: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, ՔՊԿ-ի «կլոն» կամ սատելիտ 2-3 «միավորները» որևէ շանս չունեն խորհրդարան անցնելու, ինչը հաստատում է նաև նշյալ հարցումը: Ըստ այդմ, իշխող քաղաքական ուժը կորցրել է վերարտադրվելու բոլոր շանսերը, փոխարենը առարկայական են դարձել ընդդիմության՝ հենց առաջին փուլով կոալիցիա կազմելու միջոցով իշխանություն ստանալու հնարավորությունները: Ի դեպ, մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունների կողմից անցկացվող հարցումներն առավել անմխիթարական են իշխանության համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական գործընթացներում քրեական հեղինակությունները, «գողականները» միշտ կարեւոր դերակատարում են ունեցել։ Նրանք, որպես կանոն, իշխանություններին են աջակցել, բայց այս անգամ, մեր տեղեկություններով, որոշել են հնարավորինս չեզոք դիրք բռնել։ Համենայնդեպս, քրեական աշխարհի ծանրակշիռ հատվածը որոշել է չմիջամտել նախընտրական գործընթացին՝ որեւէ ուժի օգտին չաշխատել։ Կան մի քանիսը, օրինակ, Չաղ Ռուստամ անունով Ռուստամ Ստեփանյանն ու իր բանդան, իրենց իշխանական հովանավորի՝ Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, ակտիվորեն աշխատում են ՔՊ-ի օգտին։ Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի խառնվելու։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի օգտին են աշխատում նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները, որոնց եւս համակարգում է Հայկ Սարգսյանը։ Մեզ պատմեցին, որ այս օրերին իշխանությունը հանցավոր աշխարհի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք տարբեր պատճառներով գտնվում էին արտերկրում, եւ նրանց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ է տվել վերադառնալ հայրենիք, որ աջակցեն իրենց։ Օրեր առաջ էլ ոստիկանություն են հրավիրվել քրեական ու թաղային մի շարք հեղինակություններ, որոնց առաջարկվել է աջակցել Փաշինյանին։ Նրանց մեծ մասը, սակայն, մերժել է առաջարկը։ Ուժայիններն ասել են՝ այդ դեպքում գոնե խոստացեք, որ Քոչարյանին էլ չեք աջակցելու։ Ոմանք համաձայնել են, ոմանք ասել են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ընկերներ ունենք, պետք է օգնենք նրանց, իսկ մի փոքր մասն էլ համարում է, որ «սա հայրենիքի հարց է, ոչ թե քաղաքականության»՝ չեն կարող մի կողմ քաշվել»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88954

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online